Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 29֊ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13․00֊ի սահմաններում Երևան֊Գյումրի ավտոճանապարհի 105֊րդ կմ հատվածում՝ Հոռոմի խաչմերուկ կոչվող ճանապարհին բախվել են Անատոլի Առկտովի վարած «Ուրալ» մակնիշի 0039 УО 94 համարանիշի և 27֊ամյա Արտաշես Եփրիկյանի վարած Opel Vectra մակնիշի QGQ 489 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel֊ի վարորդ Ա․ Եփրիկյանը և ուղևորներ՝ 26֊ամյա Ռազմիկ Հակոբյանը և 27֊ամյա Պետյա Ալեկսենկոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել