«Հայաստանը 2015 թ հունվարի 2-ից կարող է դառնալ ԵՏՄ անդամ». Աննա ՍիսոևաPanorama.am-ը գրում է․

Հայաստանը կարող է արդեն իսկ 2015 թվականի հունավարի 2-ից դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, քանզի արդեն իսկ իրականացրել է կառույցին անդամակցության ճանապարհային քարտեզը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության և տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան: Փոխանցում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը: 

«Պայմանգրի վավերացումը ընթանում է զուգահեռաբար, սակայն հնարավոր չէ այն անել միաժամանակ և մեկ օրում: Բայց ընդհանուր առմամբ ակնակալում ենք, որ երբ հոկտեմբերի 10-ին նախագահները կհանդիպեն Մինսկում, մենք նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ բոլոր երեք երկրները ավարտել են վավերացումը և պատրաստ են 2015 թվականից անդամագրման պայմանագրի կիրարկմանը»,- նշել է Սիսոևան` հավելելով, որ Ղազախստանը պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը` հոկտեմբերի 7-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել