Tert.am-ը գրում է․
Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը և լիագումար նիստի հենց առաջին օրը քվեարկության է ներկայացվել ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձևի որոշման նախագիծը։
Նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի և հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիևի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անընդունելի է համարել ներկայացված նախաձեռնությունը՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին մնալ իր մանդատի շրջանակներում ու չանել քայլել, որոնք վնասելու են բանակցային գործընթացին ու է՛լ ավելի են սրելու կողմերի միջև առկա անվստահությունը։
Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ. «Տիկին նախագահ, հարգելի գործընկերներ,
Ես ցանկանում եմ անդրադառնալ Բյուրոյի և մշտական կոմիտեի հաշվետվության այն հատվածին, որը վերաբերում է Հանձնաժողովներին փոխանցվող տեքստերին: Ուզում եմ անդրադառնալ Սուլեյմանովի և Բակոյանիսի կողմից ներկայացված բանաձևերի առաջարկություններին տրված Բյուրոյի երաշխավորություններին։
Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու են մեր գործընկերները նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Նրանց, որ նույնն է՝ Ադրբեջանի նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափին զուգահեռ մի նոր գործընթաց սկսել. ահա այս ռազմավարությունն է որդեգրել Ադրբեջանը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձևաչափից: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Բավական է միայն լսել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հակահայ ելույթները, կամ պարզապես հետևել այդ երկրի ռազմական բյուջեի աճի դինամիկային և ձեռք բերվող զինատեսակներին՝ խախտելով սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմներն ու պարտավորությունները, հասկանալու համար այդ երկրի իրական նպատակները։
Հասկանալի է, որ նմանօրինակ նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է մեր Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի աճից և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներից: Փաստորեն, երկիր, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության երաշխավորը հանդիսացող այս կազմակերպությունը, հեղինակազրկեց այն՝ կազմակերպության արժեքների ու սկզբունքների հանդեպ իր բացահայտ արհամարհանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



