Newmag.am-ը գրում է․

Ճակատ
Առաջին հերթին փնտրեք գույնի ցանկացած փոփոխություն: Եթե այն կարմրավուն է և հագեցած մանր մազանոթներով, հնարավոր է,  դուք սրտի խնդիր ունեք: Դրա մասին կարող է հուշել նաև ճակատի մաշկի կապտականաչավուն երանգը: Եթե  գույնի փոփոխությունն ուղեկցվում է նաև այլ ախտանշաններով` ցավ և ճնշում կրծքավանդակի շրջանում, ծակոցներ, անպայման, շտապօգնություն կանչեք:  Եթե ճակատն ավելի մուգ է, քան դեմքի մյուս հատվածները, ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին: Ճակատին շատ կնճիռներ և ունքերի միջև երևացող ակոս են ունենում զգացմունքային մարդիկ, ովքեր հակված են սթրեսի:

Քիթ
Անսպասելի բշտիկ է հայտնվել քթի ծայրին կամ կողապատերից մեկի՞ն, ամենևին էլ մանրուք չէ: Այն խոսում է մարսողական համակարգի և նյութափոխանակության խնդիրների մասին: Հիշեք, թե ինչ սննդամթերք եք չարաշահել նախորդ օրը` կծու, թթու, յուղոտ, կամ քաղցր: Սահմանափակեք տվյալ մթերքի օգտագործումը: Այդ փոքրիկ նշանը կարող է նաև փորլուծության կամ փորկապության հետևանք լինել: Իսկ կարմիր քիթը, հայտնի է, հիմնականում ալկոհոլի չարաշահման հետևանք է լինում: Քթի կապտակարմրավուն երանգը զարկերակային ցածր ճնշման մասին է խոսում, իսկ եթե քթի խեցիներն արտաքինից գունատ են կամ պատված սպիտակ կետիկներով, ուրեմն` դուք թոքերի խնդիր ունեք:

Կզակ
Կզակի և շրջունքերը շրջապատող հատվածներում մաշկի գույնի փոփոխությունը` կարմրություն, գունատություն կամ կապտավուն երանգ, հուշում է երիկամների, միզապարկի և սրտի խնդիրների մասին: Կզակի վրա սև կետերի պարբերաբար  հայտնվելը խոսում է հորմոնալ խախտումների մասին: Խնդիրն առավել հաճախ ի հայտ է գալիս տեստոստերոնի և էստրոգենի ավելցուկային արտադրությամբ և կարող է ուղեկցվել տղամարդկանց մոտ՝ պրոստատիտներով, կանանց մոտ` մենստրուացիոն ցիկլի խախտումներով:  Ըստ չինական  բժշկության՝  կզակի վրա հորիզոնական գծերը, մաշկի թեփոտումն ու գույնի փոփոխությունը կարող են նաև վերարտադրողական առողջության խնդիրների նշան լինել, օրինակ՝ էնդիոմետրոզի, արգանդի միոմայի և նույնիսկ` անպտղության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել