2014-09-12_lif_3344555_I31in.am-ը գրում է․

Բրիտանացի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը սպասում է իր երկրորդ երեխային, դեռ մինչև վերջ չի վերականգնել ուժերը առաջին ծննդաբերությունից հետո ու չափազանց շուտ է հղիացել երկրորդ անգամ, հավանաբար, ոչ իր կամքով, այլ թագավորական ընտանիքի մյուս անդամների ճնշման ներքո: Այսպես է կարծում գրող Ջերմեյն Գրիրը, որին էլ մեջբերում է The Guardian-ը:

Նրա կարծիքով՝ Քեյթը «չափազանց նիհար է»: Նա կոչ է արել Քեյթին այլևս երեխաներ չունենալ:

«Հուսով եմ, դրանից հետո (երկրորդ երեխայի ծննդից հետո) նա կասի. «Վերջ, բավական է»:

Գրիրը նաև քննդատել է թագավորական ընտանիքին, որ նրանք Քեյթին քիչ ազատություն են տալիս, թեև նա, ըստ Գրիրի՝ «ավելի խելացի է թագավորական ընտանիքի մյուս անդամներից», ասել է Գրիրը Newsweek-ի հետ զրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել