Ոստիկանությունը որոնում է «Պաուլաներ» գարեջրատանը սպանություն իրականացնողինArmlur.am-ը գրում է․

Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ (լուսանկարում): Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Օհանջանյանը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 հասցեում գործող

«Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի տնօրենի աշխատասենյակում սեպտեմբերի 27-ին վիճաբանել է գարեջրատան համասեփականատերեր Ա.Հարությունյանի, Ս.Սենեքերիմյանի և տնօրեն Ա.Փարսադանյանի հետ` երաժշտության ձայնը բարձր լինելու հարցի կապակցությամբ, ապա իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նշված երեք անձանց ու դիմել փախուստի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել