Panorama.am-ը գրում է․
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնին: Այս մասին հայտնում է ԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը շատ է կարևորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:
Իր հերթին Էրվե Փիշոնը համառոտ ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, տեղեկացնելով, որ այն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նմանատիպ կառույց է: Նրա տեղեկացմամբ`Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը հավաքագրում է աշխարհագրական տվյալներ, մասնավորապես` պտղատու և խաղողի այգիների, վարելահողերի և այլ հանդակների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսության բնագավառում:
Փիշոնը համոզմունք է հայտնել, որ ինստիտուտի հավաքագրած և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ունեցած տվյալների համադրման արդյունքում հնարավոր կլինի ստանալ առավել ստույգ աշխարհագրական տեղեկություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



