Կարո՞ղ է արդյոք ուսանողը տեղից հարց տալ՝ լեկցիայի ժամանակ, ուտել լսարանում ու պատասխանել հեռախոսազանգերին։ գերմանացի դասավանդողները ունեն իրենց ցուցումները այս հարցերի շուրջ։
Գերմանական բուհերում գրված օրենքներ չկան, սակայն կան էթիկետի կանոններ, որոնց հետևում է ուսանողների մեծամասնությունը։ Ի՞նչ պետք է իամանան առաջին կուրսեցիները, որպեսզի ակամա չանցնեն թույլատրելի սահմանները։
Գիտելիքների ու ծարավի մասին
Քչերի մտքին կգա պիցցա պատվիրել հենց լսարան, կամ սեմինարի ժամանակ համբուրգեր ուտել։ «Առաջին հերթին, դա անհարգալից է դասախոսների ու ուսանողների հանդեպ», – խորհուրդ է տալիս Հորսթ Հանիշը, ով Ադոլֆ Կնիգգեի անվան գերմանական գործնական էթիկետի ընկերության սեմինարների ղեկավարն է։
Մաստակը դասերի ժամանակ՝ տաբու է
Նույնը վերաբերվում է մաստակին. ճպցնելով ծամելը, փուչիկներ անելը, կամ էլ դասախոսին պատասպանելը՝ մաստակ ծամելով, ավելի քան անշնորհք է։
Այլ բան է ջուրը կամ զովացուցիչ ըմպելիքը։ Ոչ ոքին արգելված չէ հագեցնել ծարավը, միայն պետք է հաշվի առնել, որ պլաստիկ շշերը սպեցիֆիկ ձայն են հանում, երբ դրանցով խմում ես, իսկ գազավորված ըմպելիքները կարող են դուրս ցայտել, երբ շիշը բացում եմ ու պետք է զհույշ լինել, որպեսզի չթրջես հարևաններիդ։
Հայ-թեք. դեմ և կողմ
Դասերի ժամանակ բջջային հեռախոսներով խոսելը տաբու է. «Որոշ դասախոսներ զգուշացնում են դրա մասին՝ դասը սկսելուց առաջ և անգամ թույլ չեն տալիս, որպեսզի ձայնագրող սարքեր օգտագործեն՝ դասերը ձայնագրելու համար։ Դա յուրաքանչյուր դասախոսի իրավունքն է, սակայն եթե նման նախապայման չկա, ապա կարող եք տեսա և ձայնագրեք դասախոսությունը», – ընգծում է Հանիշը։
Իսկ Սյուզան Փրոյշոֆֆը՝ Կյոլնի համալսարանի օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակիցը, լրացնում է. «Պատահում է, երբ մենք ստիպված ենք հիշեցնել ուսանողներին, որ չի կարելի սմարթֆոնով լուսանկարել ու ֆեյսբուքում հրապարակել քնով անցած առաջին կուրսեցուն՝ առանց նրա թույլատվության։ Դա ոչ միայն էթիկետի ոտնահարում է, այլև անձնական տվյալների գաղտնիության խախտում»։
Գերմանական ԲՈւՀ-երում նոութբուքներում ոչ մեկի չես զարմացնի։ Դրանք հաջողությամբ փոխարինում են կոնսպետկների տետրերին և այդ կերպ կարելի է ոչ միայն գլխավոր թեզերը գրի առնել, այլև արագ համացանցում գտնել անհասկանալի տերմինների իմաստը։ Իսկ եթե դուք նոութբուքն օգտագործեք ականջալարերով երաժշտություն լսելու, կամ ֆիլմեր նայելու համար, ապա կհայտնվեք դասապոսի «սև ցուցակում»։

Նույնն էլ վերաբերվում է սմարթֆոներին. դրանք կարելի է օգտագործել միայն բացառիկ դեպքերում։ Պետք է հիշել, որ ցանկացած հեռախոսազանգի ազդանշանը կարող է ձեզ անհարմար դրության մեջ դնել, դրա համար, ավելի լավ է այն դնել վիբրացիայի վրա։ Չի բացառվում իհարկե, որ ուսանողները պետք է հասանելի լինեն, եթե կան անհետաձգելի խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Եթե ինչ որ խիստ կարևոր զանգ է, ապա կարող եք պատասխանել դրան, բայց լսարանից դուրս գալուց հետո։ Նաև, խիստ ցանկալի է, որ հնարավորինս քիչ ուշադրություն գրավեք այդ միջոցին։ Նաև, քիչ ուշադրություն գրավեք, եթե ուշացել եք. հնարավորինս լուռ մտեք լսարան ու մոռացեք ողջունելու ու ներողությունների մասին։ վելի լավ է պարզապես զբաղեցրեք ձեր տեղը ու անցեք դասով։
«Ղնդրում եմ, ավելի դանդաղ»
Եթե դուք ուզում եք հարց տալ, կամ էլ ակնարկ անել դասախոսության ժամանակ, ապա պետք է ձեռք բարձրացնել ու սպասել, մինչև դասախոսը ձեզ խոսք կտա։ Ոչ մի դեպքում չի կարելի միջամտել նրա խոսքին ու տեղից ակնարկներ անել։
«Ես իմ փորձից եմ ասում ու ուզում եմ նկատել, որ դասախոսին միայն կարող է ուրախացնել հարցը, ոը տալիս է ուսանողը, քանզի դա վկայում է, որ ուսանողը մտածում է այն տեղեկատվության վրա, որը ստանում է դասախոսից։ Ինչ վերաբերում է լեկցիան գրել չհասցնող ուսանողների կողմից ասվածը կրկնելու մասին պնդրանքները, ինչպես նաև անտեղի ու շեղեղ հարցերը ավելի լավ է անտեսել», – ասում է Սյուզան Փրոյշոֆֆ։
Ուսանողական դրեսս-կոդ
Գերմանական ԲՈւՀ-երում չկան հստակ չափորոշիչներ՝ ուսանողների արտաքին տեսքի վերբերյալ։ Յուրաքանչյուրը ազատ է նրանում, թե ինչ հագնել և ոնց հագնել, սակայն էթիկետրի կանոնները չեն ենթադրում սպորտային հագուստով դասախոսությունների ներկայանալ։ Հանիշը պատմում է. «Իմ դասախոսություններից մեկին այցելում էր մի առաջին կուրսեցի, ով սպորտային գլխարկ էր կրում, մինչև ես նրան նկաողություն չարեցի։ Սենյակներում ընդունված է հանել գլխարկները։ Բացառություն կարող է արվել միայն կրոնական հանդերձանքի մաս կազմող հլխաշորերի համար»։
Փորձագետը համարում է, որ ուսանողները պետք է հագնվեն հարմար ու իրենց ճաշակին համապատասխան։ Սակայն բուհական ուսումը որոշ առումով աշխատանք է։ Հորսթ Հանիշը խորհուրդ է տալիս արդեն ուսանողական տարիներից հարմարվել դրեսս կոդին, որովհետև նման հագուստը չի շեղում ուրիշներին, իսկ ձեզ էլ թույլ է տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա։ Ընդ որում, նա ընդգծում է, որ տաք եղանակին կարելի է դասընթացների ներկայանալ շորտերով ու սանդալներով։




