Life.panorama.am-ը գրում է․

Առավոտյան օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը սկսելու համար հարկավոր է խմել մեկ բաժակ ջուր` կիտրոնով կամ հյութ: Թե ինչ հյութից պետք է սկսեք առավոտը, կարող եք ընտրել մեր առաջարկած օգտակար ցանկից:
Ծիրանի հյութը լավացնում է մաշկը, լավ ազդում երիկամների վրա, օգտակար է կարճատեսության ժամանակ:
Անանասի հյութը բացի ճարպերը հալեցնելու էֆեկտից ունի նաև «կողմնակի ազդեցություն»: Այն անվանում են սիրո ըմպելիք, քանի որ այն սրում է զգացմունքները:
Նարնջի հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Օգտակար է սթրեսների և նևրոզների ժամանակ: Անփոխարինելի է թունավորումների և մրսածության ժամանակ: Պարունակում է В1, В5 և В12 վիտամիններ:
Խաղողի հյութը նշանակում են սակավարյունության, թոքախտի, հյուծվածության ժամանակ: Շատ օգտակար է երեխաների համար:
Բալի հյութը ակտիվացնում է ֆերմենտները: Մեկ բաժակ բալի հյութը հագեցվածության զգացողություն է պատճառում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



