Երեկվանից լուր ա շրջանառվում, որ վերջին շրջանում Հայաստան սկսել են հերթով այցելել խոշոր աղանդավորական կազմակերպությունների ղեկավարներ ու պարագլուխներ ու ըստ շրջանառվող լուրերի, նրանց այցերի հիմնական նպատակը՝ սպասվող քաղաքական զարգացումներին ընդառաջ, իրենց «հոտին» ինստրուկտաժ անելն է։
Էս պահին դեռ միայն ասեկոսեների մակարդակով են նման խոսակցությունները, ուստի լուրջ չի լինի ինչ որ առարկայական մեղադրանքներ անելը, բայց զուտ հիպոթետիկ մակարդակով կարծում եմ որ արժի դիտարկել նման հավանականությունը ու անել ռիսկերի գնահատում։
Առհամարհական քմծիծաղ տվողներին ասեմ, որ օրինակ Ուկրաինայում Մայդանում՝ իր ողջ ընթացքում ստաբիլ ներկա են եղել տարբեր կրոնական, իսկ ավելի ճիշտ աղանդավորական կազմակերպությունների կոնտինգենտներ։ Հատկապես ակտիվ են եղել տարբեր բողոքական աղանդների ու մասնավորապես Կյանքի Խոսքի հետևորդենրը։ Սա նաև պայմանավորված էր նրանով, որ Մայդանի պարագլուխներից առնվազն երկուսը բացահայտ աղանդավոր էին (բապտիստ Տուրչինովը և սայենտոլոգ Յացենյուկը), իսկ Տյագնիբոկի հետևում Ուկրաինայի արևմտքում ուժեղ դերակատարություն ունեցող Ունիատներն ու կաթոլիկներն էին։
Հիմա վերադառնանք մեր հավերին։ Հայաստանում ցանկացած տիպի մայդան կազմակերպելը, հատկապես մարտի 1-ի չստացված նարնջագույն հեղափոխությյունից հետո, բախվում է երկու ֆունդամենտալ խնդիրների, որոնք ի սկզբանե լրջորեն քչացնում են փողոց դուրս եկող մարդկանց ու հետո հասարակութան այդ շերտի ռադիկալիզացումը՝ ընդդեմ մյուս շերտի ռեսուրսը.
- Հայաստանն՝ ին տարբերություն նույն Ուկրաինայի, Լիբիայի, Սիրիայի, Եգիպտոսի և այլն, մոնո-հասարակություն է ու բնական փոքրամասնությունների ոչ այնպիսի քանակ ունի, ոչ էլ այնպիսի միջավայր, որպեսզի հնարավոր լինի հրահրել ազգամիջյան լուրջ բախումներ։
- Հայաստանցիները՝ իրենց ողջ դժգոհությամբ հանդերձ, շատ բարձր ինքնագիտակցություն ունեն՝ արտաքին վտանգի հանդեպ ու ինչպես ցույց տվեց Միկրոպատերազմի փորձը, ֆանտաստիկ արագ կոնսոլիդացվում են ընդդեմ Ադրբեջանից եկող սպառնալիքի։
Աշրունակելով այս շղթան, պետք է անպայմանորեն նշել, որ ցանկացած դեպքում, Հայաստանում Մայդանը հիմա ձեռնատու է նույն այն աշխարհաքաղաքական բևեռին, որը կազմակերպեց բոլոր մայդանները ու հենց այստեղ է սկսվում նշմարվել այսքան տարիներ Հայաստանում փայփայված ու աճեցված աղանդավորական կազմակերպությունների քաղաքական դերակատարությունը։ Դրանք իդեալական լծակ են՝ հավատարիմ ու հնազանդ կամակատարներ ու հանրահավաքներին մասսովկա ապահովելու հարցում։
Միջին վիճակագրական դժգոհ հայաստանցին տարբերվում է միջին վիճակագրական աղանդավորից նրանով, որ նա զոմբիացված չի, համենայն դեպս այն աստիճան, որ հլու-հնազանդ կատարի ինչ որ ղեկավարի ցանկացած որոշում ու թքած ունենա, թե ինչ հետևանքներ կունենա դա իր երկրի համար։ Անկախ դժգոհությունից ու սոցիաական անարդարությոնից, հայաստանցիների մեծ մասը՝ որքան էլ ատի իշխանություններին ու դժգոհ լինի Հայաստանից՝ որպես պետություն, սիրում ա Հայաստանը՝ որպես հայրենիք։
Աղանդավորների մոտ մտածելակերպն էլ է այլ, մոտիվացիոն ոլորտն էլ։ Մի մոռացեք, որ ՀԱյաստանում գործող ամենախոշոր աղանդավորական կազմակերպությունները բոլորն անխտիր ավտորիտար համակարգեր են, որտեղ «հովիվներն» ու աղանդի պարագլուխը բացարձակ հեղինակություն են իրենց հետևորդների համար ու եթե ոմն Սիմոն Արթուրյան (դատարաններ ընկնելու հավես չկա 3։) ) հրահանգի իր հետևորդներին, որ անկախ ամեն ինչից՝ Աստված իրանցից պաանջում ա մինչև վերջ հայբուդուլ անել ասենք Ազատության հրապարակում, ապա նրա հետևորդների մեծ մասը այդպես էլ անելու ա։
Չի կարելի թերագնահատել նաև աղանդների կուտակած մարդկային ու ռեսուրսային պոտենցիալը մեր օրերում։ Տարբեր հաշվարկներով, Հայաստանում այսօր կա 100-200 հազար աղանդավոր, որոնց մեծ մասը, կրկնում եմ, ավտորիտար աղանդներում են, որտեղ հիերարխիկ ուղղահայացը խիստ ուժեղ է արտահայտված, իսկ ենթարկվելու աստիճանը արող է մրցակցել ասենք Բանակի հետ։ Այսինքն, եթե անգամ աղանդավորական կազմակերպություները իրենց հետևորդենրի ընդամենը 1/10-րդին հանեն փողոցներ, ապա գործ կունենանք, ոչ թե լոկ 10-20 հազար ցուցարարի հետ, այլ 10-20 հազար այնպիսի ցուցարարի, որ եթե իրանց հրահանգեն տրվի իրենց հովիների կողմից գրոհել ասենք Կառավարության շենքի վրա, նրանց մեծ մասը հնազանդորեն կենթարկվի այդ հրահանգին։ Եթե այս թվին գոմարենք նաև այդ պրոցեսսներում ներգրավված քաղաքական ուժերի մարդկային ռեսուրսը, ապա լրիվ իրատեսական է Երևանի փողոցներում ունենալ մի քանի տասնյակ հազարավոր տաքացած ու մարգինալիզացված մարդկային զանգված, որոնց դեմն առնելու համար կարող է «սառը ցնցուղն էլ» շատ քիչ լինել։
Մեր իշխանությունները պետք է սա առնվազն ընդունեն ի գիտություն ու վերջապես ինչ որ գործնական քայլեր ձեռնարկեն ընդդեմ էն աղանդավորական բեսպրեդելի, որ հիմա տեսնում ենք մեր երկրում ու թքած բոլոր էն իրավապաշտպանների, գրանտակերների ու պետդեպի զեկույցներից ազդվողների վրա, որոնք բնականաբար հիստերիկ ալիք կբաձրացնեն սրա դեմ։ Սա իրոք ազգային անվտանգության հարց է, որի մասշտաբները արդեն աչք են ծակում։



