Newmag.am-ը գրում է․

Բիզնես-մարզիչ ու բժիշկ Նատալյա Գրեյը գտել է չորս գործոնները, որոնք աղքատության պատճառ կարող են դառնալ: Մասնագետը վստահ է, որ կան գենետիկ աղքատության նշաններ, որոնք ծրագրավորում են իրենք` մարդիկ:

Մտածելակերպ
Աղքատությունը նաև չլվացված գլուխն է ու կեղտոտ մազերը:

Եթե ինչ-որ մեկի տանը տարիներ շարունակ նույն փոշոտ, զսպանակները դուրս եկած բազմոցն է դրված, դա դեռ չի նշանակում, որ տան տերը գումար չունի: Աղքատության հետ կողք կողքի սովորաբար քայլում են նաև կեղտն ու փնթիությունը: Կեղտը ոչ թե անհուսության, այլ մտածելակերպի հետևանք է: Եթե կեղտն ու աղքատությունը հաճախ են միասին հանդիպում, ուրեմն աղքատությունը նույնպես մտածողություն է: Եթե ուշադիր հետևեք շրջապատին, հաստատ, կտեսնեք, որ կան «ոչ աղքատ» աղքատներ, որոնք սիրում են օգտագործել հին, անպետք իրեր:

Քաղաքենիություն
Լավ օրվա համար պահված բաժակները երբեք չեն օգտագործվում:

Քաղքենի հաճախ կոչում ենք նրանց, ովքեր ձևական են ու, հաստատ, ոչ աղքատ: Բայց քաղքենին նա է, ով ջուր խմում է հին, ճաքած կամ կոտրված բաժակով, մինչդեռ նոր բաժակները դարակում են ու հիմնականում չեն օգտագործվում: Կենցաղային այս օրինակը շատ տներում կարելի է տեսնել: Սև օրվա համար պահվում են փողեր, իսկ սպիտակ օրվա համար` նոր սպասք: Բայց սպիտակ օրեր գրեթե չեն գալիս, իսկ սևի են վերածվում գրեթե բոլոր օրերը: Նա, ով ապրում է, սպասելով լավ օրերին ու իրադարձություններին, դրանք երբեք չեն գալիս:

Մոխրոտի բարդույթ
«Ես»-ի համար գումար ծախսելու վախը աղքատության նշան է:

Նույն փողերով կարելի է լինել և աղքատ, և ոչ: Մոխրոտները սովոր են մաշված ներքնազգեստի, ճմրթված շորերի: Իսկ իրենց համար ծախսված ամեն մի դրամը երկարատև մեղքի զգացողության ու դժբախտության պատճառ է դառնում: Երեխաները, որոնք տանը տեսնում են միայն մաշված բազմոցներ ու հին ապրանքներ, մեծանում են ու վախենում են գնել նորը: Նրանք հաճախ իրենց արժանի չեն համարում ունենալ նոր զգեստ կամ նոր իր: Դա կոչվում է գենետիկ աղքատություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել