Tert.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով րոպեներ առաջ երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի նախագահին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին: 

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել