Galatv.am-ը գրում է․
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկին:
Նա բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատանքն անցած ավելի քան երկու տասնամյակում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերի, բազմաթիվ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման գործում զգալի է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նաև անձամբ տիկին Հելեն Քլարկի ներդրումը:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես՝ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանի մշտական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկրի բարօրության: Հելեն Քլարկն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում է՝ հաստատակամորեն օժանդակելու երկրի զարգացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



