Եթե ես հավատայի դավադրությունների տեսությանը, կմտածեի, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ Եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու համար:
Վերցնենք նույն ՙՙՇրջանառության հարկի մասին՚՚ օրենքում կատարված փոփոխություններն, որոնք ըմբոստացրել են առևտրականներն, ովքեր, կամա թե ակամա, դառնալու են այդ հանրահավաքի մասնակիցները:
Իսկ գուցե դավադրության տեսությո՞ւն չէ, այլ՝ հանգամանքների որոշակի դասավորություն:
Ասենք, հնարավոր է, որ իշխանության տարբեր կենտրոնների միջև կան հակասություններ, ու այդ կենտրոններից մեկը շահագրգիռ է, որ վիճակը սրվի:
Կամ գուցե իշխանությունը մոնոլիտ է և ուզում է ՙՙհաշվել՚՚ ընդդիմության ՙՙատամները՚՚, պարզել, թե մինչև ու կգնա Եռյակը, եթե նրա համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Բռնցքամարտում մի այդպիսի հասկացություն կա. ՙՙբացում՚՚ ես մրցակցին՝ նրան վճռական հարված հասնելու համար:
Սակայն հնարավոր է նաև գործ ունենք իշխանության հերթական փնթիության հետ. մեզանում ՙՙվերևները՚՚ սովոր են ինչ-որ բան անել, երբ տեսնում են, որ այլևսՙՙներքևներն՚՚ անվերահսկելի են դառնում...



