Newmag.am-ը գրում է․

1966թ. Ջորջ Հարիսոնն ու Էրիկ Քլեփթոնը մոտ ընկերներ էին։ Հենց այդ թվականին էլ Հարիսոնն ամուսնացավ մոդել Փաթի Բոյդի հետ։ 2-3 տարի անց տեղի է ունենում անսպասելի մի բան` Քլեփթոնը սիրահարվում է Հարիսոնի կնոջը։ Արդյունքում 1970թ. ստեղծվում է ռոք երաժշտության՝ սիրո մասին մեծագույն երգերից մեկը` հանրահայտ «Լեյլան»: Երգի անվանումը վերցված է «Լելյլի և Մաջնուն» հանրահայտ պարսկական պոեմից. Լելյլիին ամուսնացնում են ուրիշի հետ, և նրա սիրեցյալ Քաիսը խելագարվում է` ստանալով Մաջնուն` «խելագար» անունը։ Հարիսոնն ու Բոյդը բաժանվեցին 1977-ին, իսկ 2 տարի անց Փաթին ամուսնացավ Քլեփթոնի հետ։

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել