2015թ-ի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը հավանության է արժանացել կառավարության կողմից: Այն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: Դիֆիցիտը կազմելու է գալիք տարվա սպասվող ՀՆԱ-ի 2.3%-ը, որը լավ ցուցանիշ է, քանի որ բյուջեի դիֆիցիտը համարվում է սպառնալիք, երբ գերազանցում է ՀՆԱ-ի 3%-ի շեմը: Նախորդ տարվա համեմատ 2015թ-ի բյուջեում ծախսային մասը կավելանա 91 մլրդ դրամով, իսկ եկամտային մասը՝ 68 մլրդ-ով: 2015թ-ի բյուջեում մուտքերի և ծախսերի կառուցվածքում էական փոփոխություններ կլինեն՝ կապված ԵՏՄ-ի անդամակցության և մաքսատուրքերի դրույքաչափերի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/531926370275354?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



