Ազգային ժողովը համապատասխանում է «գրողի ծոցին». Զարուհի ՓոստանջյանYerkir.am-ը գրում է․

ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին:   «Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: Հիմա չեմ կարծում, որ Ազգային ժողովը գրողի ծոցն է, չնայած կարելի է պնդումներ անել, որ Ազգային ժողովը համապատասխանում է «գրողի ծոցին», որովհետև այստեղ են սպանվել….»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` չհասցնելով ավարտել խոսքը, որովհետև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց նրան և ասաց. «Պահպանեք քաղաքական կոռեկտություն և խոսեք բացառապես օրակարգի վերաբերյալ: Թե չէ «գրողի ծոցը, սպանվել» և այլն … Պետք չէ նման բաներ խոսել, և կանոնակարգը մի խախտեք, հակառակ դեպքում` ստիպված եմ անջատել ձեր խոսափողը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել