1 Ուաթ Ռոնգ Խուն, Թայլանդ
Բուդդիստական այս տաճարը կառուցված է ավանդական կրոնի ու ժամանակակից արվեստի ոճերի համադրությամբ։ Ամբողջ շենքը սպիտակ գույն ունի, որը խորհրդանշում է Բուդդայի մաքրությունը։ Գրեթե բոլոր դեկորացիաները նույնպես սպիտակ են, չնայած կան նաև ոսկեգույն երանգով որոշ պատկերապատումներ։ Տաճարում կարելի է նաև արտացոլվող ապակիներ գտնել, որը խորհրդանշում է Բուդդայի՝ ամբողջ տիեզերքը լուսավորող անսահման իմաստությունը։

2 Անգկոր Ուաթ, Կամբոջա

Բուդդիստական այս տաճարը կառուցվել է Խմերների քաղաքակրթության կողմից։ Այն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Անգկոր Ուաթը բուդդիստական հավատքի կենտրոն է ու հավատացիալների ուխտատեղի, որը նաև դեպի իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների աշխարհի տահրբեր ծայրերից։

3 Ոսկեգույն տաճար, Պունջաբ, Հնդկաստան

Հնդկաստանում գտնվող Պունջաբի արհեստական կղզին Բուդդայի սիրելի վայրերից մեկն էր, որտեղ նա մեդիտացիա էր անում։ Այստեղ էր նաև առանձնանում ու խորհում սիխ հավատքի հիմնադիր Գուրու Նանակը ։ Սիխ հավատքի ոսկեգույն տաճարը, որը կառուցվել է այս կղզու վրա, համարվում է այդ հավատքի հետևորդների կետրոնը։

4 Պրամբանան, Իդոնեզիա

Հինդուիստական այս տաճարը կառուցվել է 10-րդ դարում Ինդոնեզիայի Ջավա կղզում։ Այն 47մ բարձրություն ունի ու 3 շինություններից է բաղկացած՝ նվիրված երեք աստվածներ՝ Վիշնուին, Բրահմային ու Շիվային։ Դրանք նայում են դեպի արևելք, որը համարվում է սուրբ։ Այստեղ կան նաև 250 փոքրիկ սբավայրեր, որոնք շրջապատում են տաճարը։

5 Շվեդագոն Պագոդա, Մյանմար

Բուդդային նվիրված այս ոսկեզօծ տաճարի բարձրությունը 98 մետրի է հասնում։ Այստեղ կարելի է գտնել չորս բուդդաների մասունքները ու բուդդայի գլխից 4 մազ։




