1in.am-ը գրում է․
ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը ամբողջ ծավալով կսկսի գործել ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից: Այս մասին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Վերադարձ դեպի անցյալ չի լինի: Այս տարվա նոյեմբերի 1-ից համաձայնագիրն ամբողջությամբ կսկսի գործել: Ոչ մի ուշացում, ոչ մի նման բան չի լինի: Մենք բանակցությունների ընթացքում իրավունք ենք ստացել պաշտպանելու մեր շուկան»,- ասել է նա:
Պորոշենկոն փաստաթուղթն անվանել է «ուկրաինական դիվանագիտության փայլուն հաղթանակ՝ եվրոպական դիվանագիտության հետ սերտ համագործակցությամբ»:
«Մենք հասանելիություն ստացանք եվրոպական շուկա և պահպանեցինք մեր դիրքերը: Համաձայնագրի տեքստն առանց որևէ փոփոխության ստորագրվել է և մտնում է ուժի մեջ»,- նշել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1440831.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



