Արժանի են իրար...
Եռյակի հանդիպումների շարքը շարունակվում է: Ամեն քաղաքում նույն բանն են ասում տարբեր մարդիկ ու վերջում ավելացնում են եկեք հոկտեմբերի 10-ին հանրահավաքի: Մարդիկ Գնալու են հոկտեմբերի 10-ին հանրահավաքի նույն բաները լսեն ու գնան տներով, նոր ասելիք չեն ունենալու մեր Եռյակի ներկայացուցիչները:
Երեկ ընդհարում տեղի ունեցավ Եռյակի հանդիպման ժամանակ: Դե ՀԱԿ-ի ներկայացուցիչը դերի մեջ մտած Սուրեն Խաչատրյանին անվանեց «Լիսկա» այն մարդկանց մոտ, որտեղ Սուրեն խաչատրյանը հեղինակություն է: «Լիսկա » անունը լսելով որոշ ՀՀԿ ականներ «ազնիվ» գլադիատորների պես հարձակվեցին ՀԱԿ-ականի վրա: Մի խոսքով ոչ էս կողմնա մի բան ոչ՝ էն, իրար արժանի են: Դե ՀԱԿ-ականը լավ գիտեր, որ այդ արտահայտությունից հետո վեճ է սկսվելու ու սադրեց(Հետո ՀԱԿը հայտարարեց, թե մեր ՀԱԿ-ականը խելոք գառի հայացքով կանգնած էր եկան ու խփեցին), իսկ ես համոզված եմ, եթե այդ հարձակվողներին անձնական վիրավորանք հասցնեին, ոչ թե Սուրեն Խաչատրյանին կպնեին, դժվար թե նրանք այդպես առաջ գնային:
Քիմ Քարդաշյանի մասին ենք հիշել: Խոսում ու խոսում ենք նրա մասին: Մեկը գովում է, մյուսը՝ փնովում: Այ ես օրինակ անտարբեր եմ նրա նկատմամբ, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ Քիմը ավելին արժե, քան Հայաստանում գործող որոշ իրավապաշտպաններ:
Մաքսային Միություն մտնելու հետ կապված կրքերը չեն հանդարտվում, բայց ոնց հասկանում եմ դեմ մարդ էլ չկա: Փաստաթուղթն էլ այս քանի օրը հրապարակված է, իսկ դրա մասին խոսացողներն էլ կծկտուր են արտահայտվում: Աչքիս հույսներս էլի մնա Հրանտը Բագրատյանի վրա, ով կկարդա ու որոշ աբներ կասի:



