ԼՂՀ նախագահը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհելPanorama.am-ը գրում է․

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը նախօրիեն Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում էլ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել