Newsbook.am-ը գրում է․

Ապօրինի զավթել են Երևանի կենդանաբանական այգու տարածքը: NewsBook-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: «Մեզ համար ամենամեծ խնդիրն այգու տարածքների ապօրինի զավթումն է: Այս տարածքներն օգտագործվում են որպես մշակովի այգիներ, որոնք, բացի իրականացվող շինաշխատանքներին խոչընդոտելուց, անվտանգության տեսակետից լուրջ սպառնալիք են ներկայացնում: Նշված այգիների ոռոգման համար բնակիչներն օգտագործում են շտապօգնության հիվանդանոցի և տեղի ծննդատան կոյուղաջրերը, որոնք, պարբերաբար հոսելով այգու տարածքով, քանդում ու վնասում են նորակառույց շինությունները, և վարակի աղբյուր են հանդիսանում Կենդանաբանական այգու կենդանիների, այցելուների և աշխատակիցների համար»,- ընգծեց Կենդանաբանական այգու տնօրենը: Անկախ առկա խնդիրներից` կենդանաբանական այգում շարունակվում են ազատավանդակների կառուցումը: Քաղաքապետարանն այգու բարեկարգման համար տրամադրել է 300 միլիոն ՀՀ դրամ: Ավելի մեծ և ազատ վանդակում ապրելու հերթն արդեն վագրերին է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել