GalaTV.am-ը գրում է.

Զվարճանքի այգիներ այցելությունը միշտ էլ մանկական երջանիկ հուշեր է արթնացնում: Առաջին Դիսնեյլենդի ստեղծումը 1955թ.-ին նոր էջ բացեց ատրակցիոնների պատմության մեջ, որոնք հիմա հնարավոր է տեսնել մեկ զբոսայգում՝ համալրված բազմաթիվ ժամանցային խաղերով, սննդի կետերով, ռեստորանով, հյուրանոցով եւ ջրավազաններով:

Դիսնեյլենդն ապացուցեց, որ  հնարավոր է ունենալ մեծ հաջողություն համեմատաբար համեստ ներդրումներով: Միայն դրա ստեղծման առաջին տասնամյակում այցելուների թիվն անցել է 50 միլիոնից: Այդ ժամանակվանից Դիսնեյլենդն ունի բազմաթիվ մասնաճյուղեր, այդ թվում Փարզում եւ Տոկիոյում:

Նման  վայրերը մագնիսի պես ձգում են թե փոքրերին եւ թե մեծերին:  Ստորեւ ներկայացնում ենք աշխարհի հինգ ամենաթանկ զբոսայգիները, որտեղ ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ:

SeaWorld, Օրլանդո- մեկ օրվա տոմսի արժեքը՝ 80 ԱՄՆ դոլար

SeaWorld զվարճանքների այգին գոյություն ունի ավելի քան 50 տարի: Այգին առաջարկում է խաղային ատրակցիոններ՝ ջրային թեմատիկայով, որոնք ներառում են ճանապարհորդություն դեպի Ատլանտիկա:     SeaWorld-ի գլխավոր գրավչությունը համարվում է ծովային կենդանիների մասնակցությամբ ներկայացումը:

Universal Studios, Հոլիվուդ – մեկ օրվա տոմսի արժեքը՝ 92 ԱՄՆ դոլար

Այս այգին «կյանքի է կոչում» հանրահայտ ֆիլմեր եւ հեռուստատեսային շոուներ:

Դիսնեյլենդ ,Կալիֆորնիա   - մեկ օրվա տոմսի արժեքը՝ 96 ԱՄՆ դոլար

Կալիֆորնիայի այգին նախատեսված է ցանկացած տարիքի այցելուների համար՝ տրամադրելով նաեւ հյուրանոցային համարներ: Այստեղ կան բազմաթիվ տպավորիչ զվարճալիքներ, այդ թվում Ալադինի ատրակցիոնը:

Walt Disney World, Օրլանդո, Ֆլորիդա  — մեկ օրվա տոմսի արժեքը՝ 99 ԱՄՆ դոլար

Այստեղ են գտնվում ամենահանրահայտ  խաղային ատրակցիոնները: Հյուրերը կարող են համտեսել նաեւ տասնմեկ երկրների խոհանոցների ուտեստներ, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել