Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը լուրջ չի վերաբերվում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որ եռյակի հանրահավաքը կարող է ավելի լուրջ գործընթացների հանգեցնել։

Հարցին, թե արդյոք իշխանություններն անհանգստացած չե՞ն այս հանրահավաքից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Լևոն Զուրաբյանը, կարծում եմ, մանկական հրճվանք է ապրում, որովհետև չի կարելի «Բարգավաճի» թևի տակ մտածել և հոխորտալ, որ կարող է ինչ-որ գործողություններ են ծավալվել»։

Ըստ Գալուստ Սահակյանի՝ քառյակի գործունեության մեջ վճռորոշ է ԲՀԿ-ն. «Բայց ԲՀԿ-ն երբեք նման հայտարարություններ չի անում: ՀԱԿ-ն իրեն համոզել է, որ կարող է ինչ-որ բան փոխել և փշրանքներից օգտվել: ՀԱԿ-ը յոթ հոգանոց խմբակցություն է, բայց ես չեմ տեսել, որ նրանցից 3-ը միասնական կարծիք հայտնի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել