Ladynews.am-ը գրում է․

Կյանքում հաճախ պատուհում է այնպես, երբ ցանկանում ես ի հեճուկս քեզ վիրավորած մարդու ինչ-որ բան անել: Ի՞նչ է տեղի ունենում, երբ որևէ քայլ ես կատարում ի հեճուկս ինչ-որ մեկի: 

Մանր վիրավորանքները մի կողմ թողնենք, միանգամից անցնենք լուրջերին: Օրինակ, այսպիսի տարբերակ. աղջիկն ամուսնանում է ի հեճուկս այն տղամարդու, ով մերժել է նրա զգացմունքները (կամ հակառակը` տղան ի հեճուկս իրեն դավաճանած աղջկա ամուսնանում է այլ աղջկա հետ):

Արդյունքում դրանից ոչ մի լավ բան չի ստացվի. ավելի հավանական է, որ այդպիսի ընտանիքն արագ «կքանդվի» և դա կլինի իրադարձությունների ամենահաջող ընթացքը: Իսկ եթե «ի հեճուկս» ստեղծված ամուսնական զույգը միասին ապրում է երկար ժամանակ, ապա այդպիսի համատեղ կյանքը թողնում է անիմաստ ապրած տարիների զգացողություն: Նաև երեխաները, ովքեր ծնվել են նման ամուսնությունից, իրենց վրա կրելու են ծնողների սխալի ծանրությունը: Այսինքն` մարդն իր կյանքից բացի փչացնում է նաև իր ամուսնու և երեխաների կյանքը:

Հաճախ պատահում է նաև, որ ամուսիններից մեկը, իմանալով մյուսի դավաճանության մասին, վիրավորանքի և ցասումի պոռթկման ժամանակ վճռում է վրեժ լուծել և ինքն էլ է դավաճանում: Ցավոք սրտի (որքան էլ դա ցինիկ է հնչում), իրական զգացմունքների հիման վրա կատարված դավաճանությունն այդքան չի փչացնում կյանքը (ճակատագիրը), որքան «ի հեճուկս» դավաճանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել