Asekose.am-ը գրում է․

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված  բազմաթիվ  հայերի մասունքները:

«Այս կառույցը Սիրիայում և Իրաքում ահաբեկչական բոլոր կառույցներից ամենածայրահեղականն է: Պայթեցնելով հայկական եկեղեցին՝  նրանք սրանով ամբողջ աշխարհին ցանկանում են ցույց տալ նախ և առաջ գործողություն, որին կանդրադառնան մի շարք լրատվամիջոցներ, ինչի ականատեսը եղանք, թեման  դառնում է դիվանագիտական քննարկման առարկա. Հայաստանը պաշտոնապես արձագանքեց թե՛ նախագահի աշխատակազմի շուրթերով, թե՛ ԱԳ նախարարի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սա եզդիների ցեղասպանության, Մոսուլի գրավման, ամերիկացի և բրիտանացի լրագրողների գլխատման տրամաբանական շարունակությունն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել