Արամ Ա-ն դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Panorama.am-ը գրում է․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, ով հովվապետական այցով գտնվում է Հունաստանում, խստորեն դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Ըստ Վեհափառ Հայրապետին հասած տեղեկությունների` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված եկեղեցու, կից գործող թանգարանի ու համալիրի պայթեցումը ծրագրավորված ոճիր էր: Այս մասին հաղորդում ենՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: 

«Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը, ըստ մեզ, բարբարոսական արարք է: Այդ ոճիրի հետևում կանգնածները թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը` որպես Հայոց ցեղասպանության նահատակների սրբավայր, հնարավոր չէ ոչնչացնել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից»,-ասել է Արամ Ա-ն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել