Newmag.am-ը գրում է.
Մինչդեռ մեսինջերն ունի պակաս հայտնի, բայց կարևոր շատ ֆունկցիաներ: Օգտակար են հատկապես գաղտնապահների ու նյարդայինների համար նախատեսված հաճելի ֆունկցիաները:
1. Անձնական գաղտնիություն
Թաքնվելու համար պետք է պարզապես մուտք գործել «Կարգավորում» բաժին, ապա` «Գաղտնիություն»: Հենց այստեղ էլ կարելի է կատարել փոփոխությունները` պրոֆիլի լուսանկարից մինչև հանրագրի փոփոխություն ու վերջին դիտումներ: Իսկ եթե չեք ուզում, որ անձնական այս տեղեկություններից որևէ մեկը տեսնեն ընկերները, կարելի է սեղմել «Ոչ ոք» կոճակը:
2. Օգտատիրոջ արգելափակում
Հաստատ կգտնվի գոնե մեկը, ում պետք է շտապ չեզոքացնել WhatsApp-ի սեփական տարածքից: Պետք է մուտք գործել «Կարգավորում» բաժինը, հետո «Հաշիվ», «Գաղտնիություն» և վերջապես` «Արգելափակում»: Սեղմելով վերին աջ անկյան կոճակին` կտեսնեք բոլոր օգտատերերին: Ընտրեք նրանց, ովքեր ամենաշատն են նյարդայնացնում և արգելափակեք:
3. Անջատել մեդիայի ավտոմատ ներբեռնումը
Այս ֆունկցիան անջատելը, հաստատ, օգտակար կլինի հատկապես արտասահմանում: Միացված ռոումինգի ծառայությունը կարող է առանց օգտատիրոջ գիտության գումարներ տանել: Առաջին քայլը «Կարգավորում»-ն է, հետո` «Չաթի կարգավորում», և վերջում` «Մեդիայի ավտոներբեռնում»: Այստեղ կա 3 տարբերակ` «Մոբայլ ցանց», «Wi-Fi» և «Ռոումինգ»: Ամեն մեկի կոճակը պետք է տանել հակառակ ուղղությամբ` դեպի «Պատկեր», «Աուդիո», «Վիդեո»:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



