1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում ամենակարդացվող կին գրող Հիլարի Մանթելի ֆանտաստիկ նովելի՝ The Guardian-ում հրապարակվելն ու դրանից հետո տված հարցազրույցը մեծ դժգոհություն են առաջացրել ընթերցողների, այդ թվում՝ հայտնի մարդկանց շրջանում, գրում է The Sunday Times-ը:
Մտացածին պատմության սյուժեն դարձել է Մարգարետ Թետչերի սպանությունը, որը բրիտանական կառավարությունը ղեկավարած առաջին ու միակ կինն է եղել:
Նովելի գործողությունները տեղի են ունենում 1983 թ. օգոստոսի 6-ին Վինձորում: Պատմությունը ներկայացնում է Թետչերի տան կողքին ապրող կինը: Նրա տուն ջրագծի աշխատակցի փոխարեն գալիս է մարդասպանը, որն իրեն իռլանդացի է կորչում ու պատրաստվում է սպանել վարչապետին: Պատմության հիմնական մասը երկխոսություն է:
Նովելը հրապարակվել է The Guardian-ում սեպտեմբերի 19-ին: Գիրքը վաճառքի կհանվի սեպտեմբերի 25-ին և կոչվում է «Մարգարետ Թետչերի սպանությունը»: Բացի այդ, հարցազրույց է հրապարակվել, որում գրողը պատմել է, թե ինչպես է ծագել պատմվածքի գաղափարը:
Գրողի խոսքերով՝ «սպանության» գաղափարը առաջացել է այն ժամանակ, երբ 1983 թ. օգոստոսի 6-ին վինձորյան տան պատուհանից ինքը տեսել է Թետչերի ուրվագիծն ու մտածել, որ եթե իր փոխարեն «ինչ-որ մեկը լիներ», ապա հեշտությամբ կկարողանար սպանել կառավարության ղեկավարին:
Նովելի ու հարցազրույցի հրապարակումը բարկություն է հարուցել հանրության շրջանում, գրում է Sunday Times-ը: