Առաջին հարցը, որ պետք է հետաքրքրի հայությանն ու Հայաստանին այն է, թե՝ Հունգարիայի ու Ադրբեջանի քաղաքական վերնախավից զատ, ո՞ր պետությունների քաղաքական շրջանակներն են կանգնած ցմահ դատապարտված մարդասպանին ազատությունտալու գործարքի ետեւում եւ ի՞նչ նպատակով: Որովհետեւ բոլոր դեպքերում հասկանալի է, որ ո՛չ Հունգարիան, ո՛չ Ադրբեջանը իրենցհասակից ավելի բարձր թռչել չէին կարող: Որովհետեւ, բոլոր դեպքերում, կարեւոր են շարժառիթները, իսկ դրանց բացահայտումից ի հայտ են գալիս հեղինակներն ու նրանց հետապնդած նպատակները:
Այն, որ Ադրբեջանի նախագահը դրանով հրապուրվել եւ ցանկացել է իրեն հարմարեցնել ցկեանս նախագահի աթոռը՝ ակնհայտ է, բայց դրանով խնդիրը չի եզրափակվում, հաստատ: Կարեւոր հարց է նաեւ գործարքի ժամանակի ընտրությունը, որը պատահական չէ ընտրված անշուշտ: Դատելով ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների կոշտ արձագանքից, կարելի է եզրակացնել, որ նրանց, նույնպես,կատարված փաստի առաջ են կանգնեցրել: Պակաս կոշտ չէ եվրոպական շրջանակների, նույնիսկ հունգարական եւ ադրբեջանական որոշ շրջանակների բացասական վերաբերմունքը կատարվածի հանդեպ:
Մնում է եզրակացնել, որ սիրիական ճգնաժամում հայտնված Թուրքիան եւ <<Արաբական գարնան>> շրջափակում գտնվողԻսրայելը փորձում են տարածաշրջանային ռազմա-քաղաքական արկածախնդրությունների մեջ ներքաշել Ադրբեջանին, մանավանդ, եթե նկատենք, որ Սիրիային եւ Իրանին ուղղված սպառնալիքների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:
Ուստի, մարդասպան հանցագործին հանձնելու գործարքի մեջ միայն Հունգարիա - Ադրբեջան առնչություններ տեսնելն առնվազն վատ տեսողության նշան է, որովհետեւ դրա ետեւում երեւակվում են Միջին Արեւելքի շատ որոշակի երկրների, շատ որոշակիքաղաքական շրջանակների այն ծրագրերը, որոնց միջոցով փորձում են տարածաշրջանում ռազմա-քաղաքական դիմակայության նոր օջախներ հրահրել:
Ծրագրեր, որոնք հնարավոր չեղավ իրականացնել 2008 թվականի օգոստոսին…
Ադրբեջանին զենք վաճառելու Իսրայելի 6 միլիարդանոց համաձայնագրի հենքին՝ Ադրբեջանի նախագահի երրորդ շրջանի պաշտոնավարությունն ապահովելու եւ Ադրբեջան - Հայաստան լարվածության նոր ալիք առաջացնելու 3 միլիարդանոց գործարքն այնքան էլ թանկ չի թվում: Մանավանդ, երբ հեռահար ծրագրերում՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, քրդեր, Հյուսիսային Կովկասի հանրապետություններ, բոլորը - բոլորի դեմ՝ լարվածություն ու դիմակայություն ծավալելու եւ նոր սադրանքներ հրահրելու բարդ ուդժվարին խնդիրներ կան:
Այս պատկերին պարզապես հավելենք, որ 2012-ի սեպտեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կովկաս,իսկ 11-12-ը՝ Թուրքիայի վարչապետը Ադրբեջան…
Սա է գործարքից բխած, հնարավոր է միակ, սպառնալիքը: Մնացած բոլոր ուղղություններում, ակամայից իսկ, նախաձեռնությունըհայտնվել է հայության ու Հայաստանի ձեռքերում, որից պետք է խելամտորեն օգտվել, ինչի մասին հիմա շատ է գրվում եւ խոսվում:
Խնդիրը, այս սպառնալիքին դիմակայելն է եւ ի հարկին դրանից հաղթանակած դուրս գալը, որը հայության եւ Հայաստանիհնարավորությունների սահմաններում է, եթե միայն նրանք սկսում են վարել միանգամայն անկախ եւ ինքնիշխան ներքին եւ արտաքինքաղաքականություն, ինչը պատմական առիթ ու հրամայական է, միաժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել