
GalaTV.am-ը գրում է.
Չնայած ԱՄՆ-ի` ընդդեմ «Իսլամական պետության» պայքարի համար միջազգային կոալիցիա ստեղծելու ջանքերին, այդ ահաբեկչական կազմակերպությունն օրեցօր դառնում է ավելի հզոր: Country Risk Solutions ռիսկերի գնահատման խորհրդատվական ընկերության ղեկավար Դենիել Վագները կարծում է, որ «Իսլամական պետությունը» կարող է վերածվել համաշխարհային ծավալի սպառնալիքի:
Առկա տեղեկությունների համաձայն` այս պահի դրությամբ խմբավորման կազմում ավելի քան 31 հազար զինյալ կա: Սա մոտավորապես 3 անգամ ավելի է, քան Հունգարիայի բանակը, 2 անգամ ավելի է, քան Ավստրիայինը: Իրաքի հարևան Քուվեյթի բանակը 15.000 մարդուց մի փոքր ավելի է:
«Իմ ակնկալիքով` «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի միջազգային ուժերը, լինի դա 10 կամ ավելի պետություններից բաղկացած, կհետևի նույն ԱՄՆ օրինակին,- ենթադրում է փորձագետը: -Սա չի նշանակում, որ բոլոր նրանք կմասնակցեն ռմբակոծություններին: Սակայն ներկա փուլում Սիրիայի ու այդ երկրների միջև հարաբերություններն այնպիսին են, որ Սիրիայի ղեկավարության ցանկությունը դժվար թե ինչ-որ բան փոխի»:
Վագները նշել է, որ այս պահին «Իսլամական պետությունը» անմիջական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանին:
«Հայտնի չէ, թե ինչքան կմեծանա խմբավորումը,- հայտարարել է նա: -Այն այնքան հսկայական ճյուղավորումներ կտա՞, ինչպես «Ալ-Քաիդան»: Եթե այո, ապա կազմակերպությունը մի քանի անգամ կգերազանցի իր ներկայիս մասշտաբները: Իսկ եթե ոչ, ապա այն հետագայում ևս կսահմանափակվի Իրաքով ու Սիրիայով»:
Շարունակությունն՝ այստեղ



