
GalaTV.am-ը գրում է.
ԱՄՆ-ն անհանգստացած է Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հանդեպ հետաքննություններով ու կոչ է անում այդ երկրի բոլոր «եվրոատլանտամետ»ուժերին միավորվել հանուն ընդհանուր գործի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը,- փոխանցում է «Грузия онлайн»-ը:
«Միացյալ Նահանգները կոչ է անում հենվել վերջին ձեռքբերումների վրա ու երկիրն առաջ տանելու համատեղ աշխատանք կատարել: Մենք անհանգստացած ենք շարունակվող հետաքննություններով ու քրեական գործերով, որոնք հարուցվել են ընդդիմադիրների հանդեպ, ինչպես նաև քաղաքականացված դատական գործերով, որոնք սպառնալիքի տակ են դնում Վրաստանի ժողովրդավարությունը: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, որը պետք է ներառի քաղաքական բազմակարծության հանդեպ հարգանքն ու բաց քննարկումները»,- ասել է Մարի Հարֆը:
Շարունակությունն՝ այստեղ



