00-sbu-donetsk-07-04-14

GalaTV.am-ը գրում է.

«Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները» չեն մնա Ուկրաինայի կազմում` նույնիսկ դաշնային սուբյեկտի կարգավիճակում: Ինչպես հաղորդել են REGNUM-ին «ԴԺՀ» մամուլի ծառայությունից, այս մասին Դոնեցկում  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ» Անդրեյ Պուրգինը:

«Ուկրաինայի հետ ոչ մի քաղաքական դաշինքում ոչ «ԴԺՀ» -ն, ոչ էլ «ԼԺՀ»-ն մտադիր չեն մասնակցություն ունենալ»,- ասել է Պուրգինը:

Ըստ նրա՝ իրենք ծրագրում են իրականացնել ինտեգրում Մաքսային միությանը եւ Միացյալ տնտեսական տարածքի շրջանակներում: «Մենք ձեռք բերեցինք անկախություն  մայիսի 11-ի հանրաքվեի ժամանակ: Այս անկախությունն ուղղված է դեպի ռուսական աշխարհ, հնարավոր համաձայնագրեր կնքելու ցանկություն Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրման մոդելներով, այսինքն` Մաքսային միություն, Միացյալ տնտեսական տարածք, իսկ հիմա դա Միացյալ եվրասիական տարածքն է»,- ասել է «ԴԺՀ նախարարների խորհրդի առաջին փոխնախագահը»:

Նա նաեւ հավաստիացրել է, որ «հանրապետությունները» կպահպանեն տնտեսական եւ սոցիալ-մշակութային հարաբերություններն Ուկրաինայի հետ: «Մենք դեմ չենք Ուկրաինայի հետ պայմանագրային հիմունքներով պահպանել տնտեսական, սոցիալ-մշակութային եւ այլ կապեր»,- ամփոփել է Պուրգինը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել