Tert.am-ը գրում է.
«Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» (ԻԼԻՀ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները գլխատել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին, հայտնում է CNN–ը։
Այդ մասին հայտնել է SITE կազմակերպությունը, որը մոնիտորինգ է անցկացնում համացանցում իսլամիստ գրոհայինների ակտիվության մասին։
44-ամյա Դևիդ Հեյնսը առևանգվել էր Սիրիայում 2013-ին։ Ինչպես և նախկինում գլխատված արտասահմանցիները, բրիտանացին նույնպես մահից առաջ նամակ է թողել, որում իր մահվան համար մեղադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին։
Ինչպես հայտնի է, օգոստոսի վերջին գրոհայինները գլխատել էին ամերիկացի լրագրող երկու լրագրողի, որոնցից Ջեյմս Ֆոուլիին մոտ 2 տարի համարվում էր անհայտ կորած։
Ջիհադիստները համացանցում տեղադրել են Հեյնսի գլխատման տեսաձայնագրությունը, որտեղ նա դիմում է Մեծ Բրիտանիայի վարչապետին և հայտարարում, որ նա է պատասխանատվություն կրում իր մահվան համար, քանի որ միացել է ԱՄՆ-ին։
Շարունակությունն՝ այստեղ



