1410452838_339343_121in.am-ը գրում է.

ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նկատմամբ Մոսկվայի հնարավոր պատասխան միջոցառումները կարող են առնչվել հագուստի ներկրման, փայտամշակման որոշ ապրանքների և մի շարք ֆինանսական ծառայությունների սահմանափակումներին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովին:

Բելոուսովի խոսքերով՝ «եթե գործը շատ հեռուն գնա», գոյություն ունեն մի շարք ֆինանսական ծառայություններ, որոնց կարող է փոխարինել Ռուսաստանի բանկային ծառայությունը:

«Բանկիրները մեզ միայն շնորհակալություն կհայտնեն»,- ընդգծել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել