Armsport.am-ը գրում է․
Գերմանիայի Բունդեսլիգայի 3-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 3:1 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին»:
Տանտերերի կազմում աչքի է ընկել թիմ վերադարձած Սինձի Կագավան, ով այս ամռանն էր «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել գերմանակն ակումբ:
«Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել նաեւ Ադրիան Ռամոսն ու Պիեռ Օբամեյանգը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Յուրգեն Կլոպի թիմը 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ:
«Բորուսիա» - «Ֆրայբուրգ»՝ 3:1
Գոլերը. Ռամոս 34, Կագավա 41, Օբամեյանգ 78 - Զորգ 90
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2014/09/13/%D4%B2%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%A1/518228
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել