1

Երևի թե բոլորս էլ երազում ենք տան բակում կամ հենց տան մեջ ունենալ մեծ լողավազան։ Բայց ոչ բոլորս կարող ենք դա մեզ թույլ տալ մի պարզ խոչնդոտի՝ տարածքի պաճառով։ Ժամանակակից դիզայներները հայտնաբերել են թաքնված լողավազանի տեխնոլոգիաներ, որոնք կարող են վերածվել մարմարե հատակների։

1. Լողավազանը վերածվում է մարմարե հատակի

2

Hydrofloors ընկերության ինժեներները առաջարկեցին նոր տեխնոլոգիա՝ hidden pools, որը հնարավորություն է տալիս վերածել լողավազանը բետոնե կամ մարմարե հատակի և հակառակը։ Այն ժամանակ, երբ հատակը սկսում է բարձրանալ, լողավազանի ջուրը լցվում էդրա համար նախատեսված հատուկ անցքերի մեջ։ 

3

4

2. Թաքնված լողավազանը վերածվում է ներքնագավիթի 

5

Այս լողավազանի դիզայնը և մեխանիզմը ստեղծել է Hidden Water Pools ընկերությունը։ Այն վերածվում է ներքնագավիթի (փոքրիկ բակի) կոճակի մեկ հպումով։ Այս տարբերակը շատ հարմար կլինի այն տների համար, որտեղ կան փոքրիկ երեխաներ։ Երբ փոքրիկները մտնում են լողանալու հնարավոր է կառավարել լողավազանի խորությունը։ 

3. Թաքնված լողավազան, որը կառուցված է անապատում

6

Այս լողավազանը նույն մեխանիզմով է աշխատում ինչպես և մնացածը։ Հետաքրքիրն այն է, որ լողավազանը գտնցում է Հարավային Կալիֆորնիայի անապատներից մեկում։ Այն բոլորովին անվճար է, բայց դե այն ինքնուրույն գտնելն է, որ հեշտ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել