Lurer.com-ը գրում է․
Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել «Ռեալի» ներկայիս կազմի վերաբերյալ:
««Ռեալի» դեմ խաղալը շատ դժվար է, որովհետև նրանք մեծ ճնշում են գործադրում յուրաքանչյուր մրցակցի դարպասին, բայց չնայած դրան, «Ռեալի» կազմում ինձ ամենաշատը դուր է գալիս Իկեր Կասիլյասը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Սիմեոնեի թիմը «Սանիտագո Բեռնաբեուում» կհանդիպի «Ռեալի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=155927&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել