Ladynews.am-ը գրում է․

Բարձրահասակ տղամարդիկ կարող են ամուսնանալ վաղ, սակայն նրանց ամուսնությունը չի լինի այնքան երկարակյաց, որքան ցածրահասակներինը: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականներն իրենց նոր հետազոտությունների արդյունքում:

Պարզվել է, որ ցածրահասակ տղմարդկանց շրջանում ամուսնալուծությունների թիվը էապես փոքր է, քան միջահասակ կամ բարձրահասակների մոտ: Նրանք նաև ավելի հաճախ ամուսնանում են ավելի երիտասարդ կանանց հետ և վաստակում են ավելի շատ, քան իրենց կողակիցները:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կարճահասակ տղամարդիկ իրենց ցածր հասակը փոխհատուցում են բարձր աշխատավարձով, այն դեպքում, երբ բարձրահասակներն իրենց հասակն ավելի շատ օգտագործում են կանանց գայթակղելու համար»,-ասում են հետազոտության հեղինակներ, Նյու Յորքի համալսարանի աշխատակիցներ Էբիգեյլ Վայցմանը և Դալթոն Քոնլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել