«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել, ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի: Հավաքված ստորագրությունները սյունեցիները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել, որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին:
Ստացվում է, որ Լիսկան այնքան էլ չի ուզում մարզպետ վերանշանակվել, իշխանությունն էլ, իր հերթին, այքան էլ հակված չէ դրան. ուղղակի ազգն է այս ականավոր պետական գործչին խնդրում վերադառնալ:
Հայաստանում միշտ այսպես է. քաղաքական գործիչները խիստ համեստ ու բարի են, ոչ մի հավակնություններ չունեն ու մի բան էլ, որ անում են՝ ազգի խնդրանքով ու ազգի դարդով տառապած են անում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/716489875067226?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



