Ճապոնացի երիտասարդ լուսանկարիչ Սանա Մաստուզակին իր ստեղծագործություններում նորովի է ներկայացնում մակրոլուսանկարչության զարմանահրաշ ու գունագեղ աշխարհը: Այս շնորհալի լուսանկարիչը համարում է, որ լուսանկարները կարող են մկևնույն ազդեցությունը թողնել մարդկանց վրա, ինչ բառերը: Նա այնքան հստակ է պատկերում յուրաքանչյուր ծաղկաթերթը, որ դիտողներին թվում է, թե այդ ծաղիկների զգլխիչ բույրը հեռու-հեռուներից հասնում է իրենց: Սանան իր մակրոլուսանկարներում օգտագործում է բոկեհ լուսանկարչության տարրեր, ինչն էլ ավելի մեծ բանաստեղծականություն է հաղորդում այդ լուսանկարներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




























