Երբ հասարակությունը պատմական երկար ժամանակահատվածում բարեկեցիկ կյանքի չի ունենում, ապա գալիս է մի պահ, որ բարեկեցությունից բացի ուրիշ ոչինչ չի ուզում:

Նման հասարակությունները բնութագրվում են որպես սպառողական և բուրժուական: Այո՛, այդպիսի հասարակություններում նյութական բարիքներով է չափվում բարեկեցությունը: Բայց խնդիրն այն չէ, որ մարդիկ ուզում են իրենց շրջապատել գեղեցիկ ու թանկարժեք իրերով: Խնդիրն այն է, որ նրանք բացի դրանից ուրիշ ոչինչ չեն ուզում:

Սա մակերեսային խնդիր չէ, այլ խորը գոյաբանական մի իրավիճակի արտահայտություն՝ լինե՞լ, թե՞ ունենալ: Երբ մենք մարդկանցից պահանջում ենք փոխվել, դա ենթադրում է «լինել, դառնալ ուրիշ», մինչդեռ մարդիկ հիմնականում ուզում են ոչ թե ԼԻՆԵԼ, այլ ՈւՆԵՆԱԼ: Գրեթե բոլորն են ուզում ՈւՆԵՆԱԼ հեռախոս, մեքենա, դիպլոմ, առանձնատուն, ազատ ժամանակ և այլն:

Բայց ՈւՆԵՆԱԼ-ը ձև է, նույնիսկ որոշ դեպքերում ծես է: Իսկ ձևը կարևորվում է, երբ դրանով լրացվում է բովանդակության պակասը: Բովանդակությունը կյանքի նպատակն է, արժեքներն են, իմաստը... Ակնհայտ է, չէ՞, որ մարդիկ հիմնականում կհամաձայնեն ապրել անբովանդակ (աննպատակ, անիմաստ ծեսերի միջով և առանց մարդասիրական արժեքների), բայց՝ ապահով կյանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել