Galatv.am-ը գրում է.

Տորոնտոյի գործող քաղաքապետ Ռոբ Ֆորդը, ով թմրանյութերի եւ ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով բազմաթիվ սկանդալների մեջ է հայտնվել,  թեկնածություն չի առաջադրի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում, քանի որ նրա մոտ ախտորոշվել է որովայնի ուռուցք:

Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի Ռոբ Ֆորդի խորհրդականն ու եղբայրը՝  Դագ Ֆորդը: Վերջինս հայտարարել է, որ կիսում է իր եղբոր դավանած արժեքները եւ ստեղծելու է պատասխանատու կառավարություն Կանադայի ամենախոշոր քաղաքի համար:

Ռոբ Ֆորդը Տորոնտոյի քաղաքապետ է դարձել 2010թ.-ին: Նա մի շարք սկանդալների հեղինակ է: Ֆորդը պաշտոնական արարողություններին ներկայանում էր հարբած վիճակում, խոստովանել է, որ կրեկ-կոկաին է օգտագործում: 45-ամյա Ռոբը 2 ամիս բուժվել է թմրանյութերից կախվածության դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել