168.am-ը գրում է.
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի կառավարությունը 100 միլիոն գրիվնա (ավելի քան 7.7 միլիոն դոլար) է հատկացրել ռուս-ուկրաինական սահմանին ինժեներային կառույցներ ստեղծելու մասին «Ստենա» նախագծի իրագործմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա ընդգծել է, որ դա տվյալ նախագծի համար անհրաժեշտ միջոցների միայն առաջին տրանշն է: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի ուժային կառույցները հայտնել էին, որ Ուկրաինան ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ սահմանին «Ստենա» նախագծի իրագործմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/09/13/405516.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



