Lurer.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանի հրամանագրով`Արամ Թամազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով`Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Սերժ Սարգսյանը նաև հրամանագրեր է ստորագրել Արթուր Ղամբարյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: Վերջինս Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից:

Սերժ Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրել Վահագն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել