Խաղողի մթերման պահանջարկը շատ մեծ է. գյուղնախարարPanorama.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի խաղողի սպասվող բերքի և գործընթացին:

Այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղից, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այս համայնքում խաղողի ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 351 հեկտար: Նախորդ տարի Աղավնաձորի համայնքում արտադրվել է 3200 տոննա խաղող, 2014 թվականին նույնպես կանխատեսվում է լավ բերք: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աղավնաձորում նախարարը նաև հանդիպում է ունեցել մարզի մյուս խաղողագործական համայնքների` Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի, Խաչիկ համայնքապետերի և խաղողագործների հետ:

«Խաղողի բերքը լավ է Վայոց ձորում և 10-15 օրից մարզում կսկսվեն խաղողի մթերումները: Այս տարի խաղող մթերող ընկերությունները գյուղացիների հետ պայմանագիր են կնքել «Արենի» տեսակի խաղողի մեկ կիլոգրամը 230 դրամով մթերելու վերաբերյալ: Մթերման պահանջարկը շատ մեծ է, և այս հարցում դուք խնդիրներ չեք ունենա», - հանդիպման ժամանակ նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել