Life.panorama.am-ը գրում է.
Տերևավոր ծովային վիշապը ծովաձիուկին շատ նման ձուկ է: Շատ անսովոր տեսք ունի. երբ լողում է, թվում է, թե մանր տերևների կույտ է շարժվում: Այստեղից էլ այս ձուկը ստացել է իր անվանումը: Այս հետաքրքիր կենդանին ունի բազմաթիվ կիսաթափանցիկ լողակներ: Դրանք նուրբ կանաչ երանգի են և անընդհատ տատանվում են ջրի հոսանքից:
Այս տարօրինակ ձկներին կարելի է հանդիպել աշխարհում միայն մեկ վայրում` Ավստրալիայի հարավային ափերի մոտ: Ծովային վիշապները գերադասում են բնակվել ծանծաղուտներում, որտեղ ջրի ջերմաստիճանն ավելի հարմար է նրանց կենսագործունեության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/09/12/vishap/219570
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել