Դեպրեսիան սարսափելի հիվանդություն է, որ ամբողջովին կարող է քայքայել մարդուն: Այն վնասում է մարդուն թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Ամենասարսափելի զգացումը, որ ունենում են դեպրեսիայով տառապող մարդիկ չհասկացվածությունն է. նրանց թվում է. թե ոչ-ոք աշխարհում նրանց չի հասկանում:
Եթե ճանաչում ես մեկին, ով տառապում է դեպրեսիայից և ցանկանում ես օգնել նրան, պետք է նախ գիտակցես, որ դեպրեսիան հիվանդություն է:
Մտավոր առողջության մասնագետները խորհուրդ են տալիս դեպրեսիայով տառապող մարդկանց օգնելու համար, ահա այս արտահայտություններն ասել:

♦ «Միշտ կողքիդ եմ»
Երբեմն ամենափոքր ժեստը կարող է չափազանց կարևոր լինել: Միայն ասելը, որ ինչ-որ մեկի կողքին ես ու գործով դա ցույց տալը կարող է այնքան շատ օգնել, որ չես էլ կարող պատերացնել:
♦ «Դու մենակ չես»
Դեպրեսիան կարող է քեզ այնպիսի զգացում փոխանցել, ասես միայնակ ընթանում ես մութ թունելի միջով: Կարևոր է, որ քո սիրելի մարդուն ցույց տաս, որ նա այդ ճանապարհը միայնակ չի անցնում: Շատ կարևոր է ցույց տալ նրան, որ նրա զգացումը ժամանակավոր է, և նրանք իրենց ավելի լավ կզգան, երբ նրանց կողքին լինես և զգան, որ կարող են վստահել ու հույս դնել քեզ վրա:
♦ «Սա քո սխալը չէ»
Նախ դու ինքդ պետք է գիտակդցես, որ դեպրեսիան ընտրություն չէ և այնուհետև պետք է ցույց տաս դեպրեսիայով տառապող մարդուն, որ նա մեղք չունի իր այդ ապրումների համար: Այսպես դու կօգնես նրանց հաղթահարել այն զգացումը, որ նրանք ունեն, քանի որ հաճախ նրանց թվում է, որ իրենք այդպես են զգում, քանի որ ինչ-որ բան նրանց հետ այնպես չէ: Երբ օրինակ` հարբուխով հիվանդ ես, դժխվար է հիշել այն զգացումը, երբ առողջ էիր. այդպես է նաև դեպրեսիայի ժամանակ, դե իսկ երբ ուղեղդ է հիվանդության հիմնական թիրախը, ավելի բարդ է դառնում հաղթահարել խնդիրը ու քեզ թվում է, թե ամեն ինչ քո մեղքով է: Կրկին, չափազանց կարևոր է գիտակցել, որ նրանք տառապում են հիվանդությունից հենց այնպես, ինչպես հարբուխից:
Մասնագետները նշում են, որ շատ կարևոր է գիտակցել, որ դեպրեսիան մարդու ընտրությունը չէ, այնպես, ինչպես հարբուխով հիվանդանալը ընտրություն չէ: Եթե դու չհասկանաս սա, դա կարող է հանգեցնել նրան, որ դեպրեսիայով մարդն ավելի շատ ինքն իիրեն տառապանք հասցնի:
♦ «Ի՞նչ կարող եմ անել քեզ համար»
Դեպրեսիայով տառապող մարդուն օգելու մեկ այլ միջոց է ցույց տալը, որ նրանք կարող են վստահել քեզ և որ դու միշտ պատրաստ ես նրանց հետ լինել, անկախ ամեն բանի: Նրանց առաջարկելն ինչ-որ բան անել նրանց համար, կամ նրանց հետ միասին, կարող է չափազանց օգտակար լինել: Անկախ նրանից, թե դա պարզապես նրանց հետ զբոսանքի դուրս գալն է, թե նրանց կողքին բազմոցին նստելը, կարող է նրանց ցույց տալ, որ դու միշտ ամեն բանի պատրաստ ես նրանց համար ու նրանք կարող են միշտ հանգիստ զգալ իրենց քո կողքին:
Դեպրեսիայից տառապող մարդկանց կարևոր է քաջալերել անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրենց առօրյա կյանքը նորմալ ապրելու համար: Դա ներառում է քնելու, սնվելու, մարզվելու ու հասարակական շփման նրանց նորմալ օրակարգը:
♦ «Ի՞նչ ես մտածում»
Մասնագետները նշում են, որ շատ կարևոր է խոսել նրանց հետ, ովքեր տառապում են դեպրեսիայից ու թույլ տալ նրանց արտահայտել այն, ինչ զգում ու մտածում են: Սա նաև նշանակում է նրանց հետ խոսել սուիցիդալ մտքերից, որքան էլ դրանք անհարմար լինեն լսել:
Մի վախեցիր հարցնել նրանց, թե ինչ են նրանք մտածում: Դեպրեսիան կարող է մահացու հիվանություն լինել: «Մի՛ հարցնրու, մի՛ պատմիր» մոտեցումը կարող է դեպրեսիայով հիվանդ մարդկանց մահացու վտանգի մեջ դնել: Հարցնելը երբեք մարդկանց վատ դրության մեջ չի դնում, իսկ չհարցնելը ռիսկի տակ է դնում սարսափելի բաներ չիմանալը, որը կարող է չափազանց կարևոր լինել դեպրեսիայով տառապող մարդուն օգնելու համար:
Երբ ժամանակը հասունանա դեպրեսիայով տառապող մարդու հետ նրա սուիցիդալ մտքերի մասին խոսելու համար, չափազանց կարևոր է ըմբռնումոով մոտենալ, հասկանալ ու համբերատար լինել, առանց քննադատության` թույլ տալով, որ նա խոսի ու բացվի մինչև վերջ և ոչ թե դու խոսես ու ստիպես նրան միայն լսել այսպիսով` թույլ չտալով նրան ազատվել իրեն տանջող մտքերից: Այս դեպքերում պետք է նրանց ասել, որ դեպրեսիայի ժամանակ նորմալ է նման մտքեր ունենալը, սակայն դրանք ժամանակավոր են ու կարևոր է, որ նա գիտակցի դա ու հասկանա, որ մտքերը չեն նշանակում, թե ինքնասպանությունը տարբերակ է:
♦ Ոչինչ մի ասա
Երբեմն միայն ներկայությունդ կարող է արդեն իսկ չափացանց մեծ աջակցություն լինել մեկի համար, ով տառապում է դեպրեսիայից: Այն, ինչ կարծում ես, թե աննշան մի բան է իրականում մեծ ազդեցություն կարող է թողնել:
Մարդկանց օգնելու լավագույն միջոցը երբեմն պարզապես նրանց կյանքում հայտնվելն է: Դա թույլ է տալիս մարդուն տեսնել, որ դու մենակ չես թողնում նրան, որ նրա կողքին ես, ինչ էլ լինի ու պատրաստ ես մինչև վերջ նրա կողքին լինել:
Հիշեցնելով, որ դեպրեսիան հիվանդություն է` դուք անպայման պետք է կարողանաք քաջալերել դեպրեսիայով տառապող մարդուն բուժօգնության դիմել ասելով, որ նրա հետ կգնաք, սակայն առանց նրան ճնշելու` թույլ տալով նրան վստահել ու հանգիստ զգալ ձեր կողքին ու զգալ ձեր աջակցությունը:



