Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ Panorama.am-ը գրում է.

«Ես շատ եմ ցավում, որ տուժողներին բերում են այստեղ ու ծանր հոգեվիճակ են ստեղծում: Այս դահլիճում այլևս որևէ բան ասելու, պատասխանելու ոչինչ չունեմ: Հետո  սիրով կպատասխանեմ Արթուր Հակոբյանի բոլոր հարցերին՝ առանց վախենալու, նայելով նրա աչքերի մեջ: Ես հրաժարվում եմ պատասխանել որևէ հարցի, որպեսզի չվերսկսվի ու չստեղծվի այն կոնֆլիկտային վիճակը, որոնց մենք ականատես ենք եղել մի քանի անգամ»,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություն ժամանակ ասաց ինքը` Վ. Պետրոսյանը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ առաջարկելով նորից հարցաքննություն իրականացնել: Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի փաստաբանը, նաև հենց Վ. Պետրոսյանը հանդես եկան առարկությամբ: Վ. Պետրոսյանն ասաց, որ նախորդ նիստի ժամանակ ինքը ցուցմունք տվել է ու պատասխանել բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ ցուցմունք տալու ժամանակ դահլիճում տուժող կողմը ներկա չէր նիստին: Այսօրվա նիստին տուժող Արթուր Հակոբյանը ներկա էր: 

«Երբ զանգել էի տուժող Հայկ Հակոբյանին ցավակցելու, նա ասաց, թե հարցեր ունի ինձ տալու: Ես էլ պատասխանեցի՝ դուրս կգամ, կնայեմ քո աչքերին, կտաս քո հարցերը, ես էլ կպատասխանեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել