Replik.am-ը գրում է.

Լոնդոնի կենտրոնում արքայազն Հարրիի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, այս մասին հայտնում է The Telegraph-ը: Հայտնվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Լոնդոնի կենդանաբանական այգու մոտ` այն պահին, երբ  ոստիկանական մոտոցիկլետը բախվել է տաքսիին:

Արդյունքում տուժել է մոտոցիկլետի վարորդ ոստիկանը և տաքսիի վարորդը: Ականատեսների խոսքերով, արքայազնի ավտոշարասյունը շարժվել է ոչ մեծ արագությամբ:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել